Հասարակություն 

Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներն ավելի են շատանալու. Վարչապետ

Ֆրանսիայի իրավապահներն ամեն ինչ անում են ահաբեկչական հարձակումները կանխելու համար, սակայն դրանք ավելի ու ավելի շատ են լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը:

Վալսը նման հայտարարություն արել է՝ անդրադառնալով օրեր առաջ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից ստանձնած հարձակմանը, երբ սպանվեց ոստիկան և վերջինիս կինը:

«Մենք պետք է ամրապնդենք անվտանգության միջոցները, ոստիկանությանը և հատուկ ծառայություններին տրամադրենք բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ են»,-ասել  է Վալսը:

Ֆրանսիայի վարչապետը նաև հայտնել է, որ միայն 2013 թվականից հետո ֆրանսիացի իրավապահները կանխել են 15 ահաբեկչական հարձակում:

Նույն շարքից