Ռուսաստանը կարող է ցանկացած դեպքում ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը և դա անել առանց ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄի հետ առճակատման: Այս մասին Ռուսաստանի պետդումայում հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքերով Ռուսաստանի վրա ճնշում են գործադրում՝ նպատակ ունենալով Մոկսվային ստիպել հրաժարվել աշխարհի խնդիրների մասով ունեցած սկզբունքային դիրքորոշումից. «Մենք չենք պատրաստվում առճակատման մեջ մտնել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, ինչը մեզ ստիպում են: Ակնհայտ է, որ առճակատման արդյունավետությունը հավասար է զրոյի և արգելակում է աշխարհի զարգացումը»,-ասել է Լավրովը: