Ինչպես հայտնում է turkiyeermenileripatrikligi.org-ը, Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հունիսի 15-ին կմեկնի Ռուսաստան։ Նշվում է, որ Ռուսատանից հետո Աթեշյանը կժամանի Հայաստան, որպեսզի մասնակցի Գերագույն Հոգևոր Խորհուրդի նիստերին և Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին:
Հիշեցնենք, որ Աթեշյանն այն հոգևորական է, ով Էրդողանին ուղարկված նամակով ցավ հայտնեց Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար: