Հասարակություն 

Լաս Վեգասում պայթեցրել են լեգենդար Riviera խաղատունը

Լաս Վեգասի իշխանությունները պայթեցրել են Monaco Tower-ը, որում տեղակայված էր  Riviera լեգենդար հյուրանոց-խաղատունը: Այն կառուցվել էր 1955  թվականին և երկար տարիներ համարվում էր քաղաքի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը: Սակայն վերջին տասնամյակների ընթացքում հյուրանոցի գործերն այնքան էլ լավ չէին, քանի որ նոր բացված ավելի հարմարավետ հյուրանոցները «փախցնում» էին հաճախորդներին: Հենց դա է պատճառը, որ 2015 թվականին որոշում կայացվեց քանդել շենքը: Հյուրանոցի տեղում կառուցվելու է Լաս Վեգասի կոնֆերենս-կենտրոնի  օբյեկտներից մեկը:

Նույն շարքից