Գլխավոր Հասարակություն 

ԱԱԾ-ն ժամանա՞կ է ձգում. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տևական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում:

Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է՝ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպիսի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է ձգում: Այս ընթացքում միակ գործողությունը, որը քննչական մարմինն իրականացնում է, քրեական գործով կալանավորված անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություններով դատարան դիմելն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից