«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարյան սառնամանիքին, երբ տեղացած ձյան պատճառով Երևանի փողոցներն անանցանելի Էին դարձել, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընկել Էր սառույցի վրա և կոտրել ոտքը։ Որջ մամուլն այն օրերին հեղեղվեց այդ պատահարի մասին լուրերով, գրվեց նաև, որ նա վիրահատվել Է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Ինչ-որ ժամանակ նա աշխատում Էր տնից, ապա ձեռնափայտով Էր դուրս գալիս։ Երբ եկել Է երկաթները հանելու ժամանակը, պարզվել Է, որ ոտքը սխալ Է կպել, և նոր վիրահատության կարիք կա։ Բնականաբար, ՀՀԿ փոխնախագահի «աչքը վախեցած» Է, և նա որոշել Է այս անգամ չվստահել իր հայ կոլեգաներին ու մեկնել Է արտերկիր։ Մեր տեղեկություններով՝ Աշոտյանը Բելգիայում վիրահատության Է ենթարկվել»։
Աշոտյանը, չվստահելով իր հայ կոլեգաներին, մեկնել է Բելգիա և այնտեղ վիրահատության ենթարկվել. «Հրապարակ»