«Հրապարակ» թերթիը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի դուստրն ու փեսան ազատվել են աշխատանքից. Հասմիկ Շահինյանն ազատվել Է ՊԵԿ-ի հետաքննության բաժնի պետի պաշտոնից։ ՊԵԿ-ի կայքում նրա վերաբերյալ տվյալներն արդեն հանված են։ Աշխատանքից ազատման լուրը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության բաժին, որտեղից ստացանք պատասխան, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Հասմիկ Շահինյանը հունիսի 6-ին նշանակվել Է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ։ Հ. Շահինյանի տեղում նշանակվել Է Սամվել Սինանյանը։ Ինչ վերաբերում Է ՀՔԾ պետի փեսային, ապա Նոր Նորքի քննչականի պետ Արամ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ Է ազատվել աշխատանքից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում