Գլխավոր Տնտեսություն 

Փոքր ու միջին բիզնեսը նոր հարկային օրենսգրքով կարող է կանգնել բնաջնջման վտանգի առաջ. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց տխրահռչակ Հարկային օրենսգիրքը: Դրա բոլոր բացասական հետևանքների, այդ օրենսգրքի միջոցով տնտեսությանը հասցվելիք վնասների մասին հնչել են տասնյակ գնահատականներ, հնչելու են նաև առաջիկայում:

Բոլոր գնահատականների, այդ թվում` անգամ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից տրվող գնահատականների հանրագումարը մեկն է` այս օրենսգիրքն ուղղված է Հայաստանի տնտեսության, տնտեսվարողների, բիզնեսի դեմ: Այսինքն` այն ուղղված է երկրի դեմ, քանի որ ցանկացած երկրի հիմքը զարգացող տնտեսությունն է, հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսը, որն այս նոր օրենսգրքով կարող է կանգնել բնաջնջման վտանգի առաջ:

Թե հատկապես օրենսգրքի որ դրույթներով, որ հարկատեսակի կամ դրույքաչափի փոփոխությամբ է դա իրականացվելու, ըստ էության, երկրորդական, ավելի շատ տեխնիկական խնդիր է: Շատ ավելի կարևոր ու վտանգավոր է այն ուղերձը, որն այս օրենսգրքով պետությունը, ավելի ճիշտ` պետության անունից հանդես եկող իշխանությունը, հղում է քաղաքացիներին, տնտեսվարողներին, բոլորին:

Այդ ուղերձի իմաստն այն է, որ պետությունը, լայն իմաստով, ոչ թե մարդուն, քաղաքացուն աջակցող, օգնող, ապավինող է` նրա կյանքի, կենսապայմանների զարգացման, առաջխաղացման համար, այլ՝ կեղեքող, այդ զարգացումն ամեն կերպ կանխարգելող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից