ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի նախագահ ընտրվելու դեպքում Օռլանդոյի ողբերգության նման ողբերգությունները նորից ու նորից են կրկնվելու:
Թրամփի խոսքերով, եթե ԱՄՆ-ը չփոխի միգրանտների նկատմամբ և անվտանգության մասով քաղաքականությունը, նմանատիպ դեպքերը կրկնվելու են, և դա կարելի է փոխել միայն նախագահի ընտրություններով:
ԱՄՆ նախագահի միլիարդատեր թեկնածուն նաև նշել է, որ նախագահ դառնալու դեպքում պատրաստ է քննարկել ահաբեկիչների հետ կապեր ունեցողներին զենքի վաճառքն արգելելու մասին: