Գլխավոր Քաղաքականություն 

Համայնքների խոշորացման նախագիծն առաջին ընթերցմամբ անցավ

analitik.am

Այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ պատգամավորները ձայների 58 կողմ, 23 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեցին  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Կառավարությունն առաջարկվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Բերդաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում համայնքների միավորման միջոցով ձևավորել համայնքային փնջեր:

 «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության նպատակն է սահմանել վերոնշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետը, ինչպես նաև այդ ընտրությունների կազմակերպման և անցկացման կարգը:

Նույն շարքից