Գլխավոր Հասարակություն 

Հանգիստ նստի տեղդ հունդերքինդ. Վարդան Այվազյանը՝ Հրանտ Բագրատյանին. ԱԺ-ում կրքերը թեժ են

analitik.am

Ազգային ժողովում այսօր կրքերը կրկին թեժ էին: «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քվեարկությունից առաջ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ պետք չէ համայնքները խոշորացնել, նույնիսկ եթե այդ համայնքները դեմ չլինեն, քանի որ դա սխալ է: Դրա փոխարեն պետք է կանգնել մարդկանց կողքները, դրանք բերդ դարձնել:

Բագրատյանից հետո խոսեց Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը, ում խոսքերով, մինչ իրեն արտահայտվողները խոսեցին ամեն ինչի մասին, բացի բուն թեմայից: Դա դուր չեկավ Բագրատյանին, ով տեղից արձագանքեց, ինչին ի պատասխան Այվազյանն ասաց՝ «Հանգիստ նստի տեղդ հունդերքինդ»: Ապա Այվազյանը, դիմելով ԱԺ ղեկավարությանը, խնդրեց հանգստացնել Բագրատյանին, հակառակ դեպքում ասելով, որ ինքը կանի դա: «Արի հանգստացրի տեսնեմ», -արձագանքեց Բագրատյանը:

Ապա միջամտեցին մյուս պատգամավորները, ովքեր հանգստացրեցինիր տեղից վեր կացած և դեպի Այվազյանը շարժվող Բագրատյանին:

Ամեն դեպքում փաթեթն առաջին ընթերցմամբ անցավ

Նույն շարքից