Հասարակություն 

Կանադայի հիմնը փոխում են հանուն գենդերային չեզոքության

Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը կողմ է արտահայտվել ազգային հիմնի անգլալեզու տարբերակի բառերը հանուն գենդերային չեզոքության փոխելուն: Այս մասին հայտնում է BBC-ն:

Առաջարկի համաձայն հիմնի «True patriot love in all thy sons command» (Հայրենասերի իրական սերը քո բոլոր որդիների սրտերում է) բառերը փոխարինվելու են «...in all of us command» (...մեր՝ բոլորիս, սրտերում է) բառերով:

Հավելենք, որ նախաձեռնության հեղինակը իշխող Լիբերալ կուսակցության անդամ Մորելյու Բելանժեն է:

Նույն շարքից