Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել ուկրաինական և սիրիական խնդիրները. Նիկոլյա Սարկոզի

analitik.am

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզցին հայտարարել է, որ անհնրաժեշտ է չեղյալ համարել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, քանի որ դա կօգնի ավելի արագ կարգավորել ուկրաինական հարցը:

Նրա կարծիքով, պետք է զբաղվել խնդրի կարգավորմամբ, հակառակ դեպքում այն ավելի է խորանալու, և ժամանակն աշխատում է բոլորի դեմ: Այս մասին Սարկոզին խոսել է Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:

Միևնույն ժամանակ Սարկոզին նշել է, որ ուկրաինական հարցում պետք է ամենաուժեղ կողմն առաջինը մեկնի ձեռքը, իսկ այդ կողմը Ռուսաստանն է, նախագահ Պուտինը. «Առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել ոչ ուկրաինական, ոչ էլ սիրիական խնդիրները»:

Սիրիայի մասով Սարկոզին նաև նշել է, որ հակամարտությունը կարգավորելու համար պետք է գործի մեկ կոալիցիա, այլ ոչ թե երկուսը, ինչպես հիմա է:

Իսկ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին, Ֆրանսիայի նախկին նախագահն ասել է, որ Հյուսիսաատլանտյան դաշինքը նպատակ չունի պայքարել Ռուսաստանի դեմ, այդպես մտածելը ռազմավարական սխալ է:

Նույն շարքից