Հասարակություն 

Տավուշի, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում խիտ մառախուղ է

Ապարանում, Ստեփանավանում, Արթիկում, Գավառում, Նոյեմբերյանում, Ջերմուկում, Գորիսում, Մեղրիում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:


Խիտ մառախուղ է Գորիսի, Մեղրու և Տավուշի տարածաշրջաններում:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նույն շարքից