Քաղաքական Միջազգային 

ՆԱՏՕ-ն ու Ադրբեջանը ցանկանում են ամրապնդել համագործակցությունը

Հուլիսի  8-9-ին կայանալիք Վարշավայում  գագաթաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ն և Ադրբեջանը քննարկումներ են ունենալու համագործակցությունն ամրապնդելու մասով, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարությունը:

Նշվում է, որ գագաթաժողովի ժամանակ քննարկվելիք ամենակարևոր հարցերը վերաբերելու են Աֆղանստանին և ուկրաինական խնդրին: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ողջունվելու է ՆԱՏՕ-ի առաքելություններին Ադրբեջանի մասնակցությունը և խոսվելու է համագործակցությունն ավելի զարգացնելու մասին:

Համագործակցությունն իրականացվում է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Նույն շարքից