Միջազգային Քաղաքական 

Թուրքիային հուլիսին դյուրացված վիզային ռեժիմ տրամադրելու խոստումներն անիրական էին. ԵԽ փոխնախագահ

Արդեն այս տարվա հուլիսից Թուրքիայի քաղաքացիներին առանզ վիզայի ԵՄ մուտք գործելու հնարավորություն տալու մասին խոստումները (խոստումները տվել է Անգելա Մերկելը և ԵՄ ղեկավարությունը) հենց սկզբից անիրական էին թվում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, ով պատգամավոր է ընտրվել Գերմանիայի դեմոկրատական կուսակցությունից և հանդիսանում է ԵՄ-Թուրքիա խորհրդարանական հանձնաժողովի անդամ:

ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ նա նշել է, որ եթե Թուրքիան կատարեր ԵՄ-ի բոլոր 72 պայմանները, վիզային ռեժիմն Անկարայի համար հնարավոր կլիներ չեղյալ համարել առաջիկա տարվա, բայց ոչ 6-12 ամիսների ընթացքում:

Իսկ ինչ վերաբերում է դրան, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է խափանել Եվրամիության հետ, այսպես կոչված, միգրացիոն պայամանագիրը, պետք է հանգստություն պահպանել և փոխզիջումների միջոցով լուծել հարցը:

Նույն շարքից