Հասարակություն 

Կատալոնիայում տագնապ է հայտարարվել

El Pais-ին հաղորդում է, որ Կատալոնիայի չորս քաղաքներում տագնապ է հայտարարվել թունավոր նարնջագույն ամպի պատճառով:

 

Օդենայի, Իգուալադայի, Սանտա-Մարգարիտա-դե-Մոնտբուի և Վիլանովա-դել-Կամիի բնակիչներին նախազգուշացրել են թունավոր նյութեր շնչելու վտանգի մասին և խորհուրդ են տվել մնալ շենքերում՝ փակ դռների և պատուհանների հետևում:

 

Նախնական տվյալներով՝ տեղական ժամանակով առավոտյան մոտ ժամը 9-ին տեղի է ունեցել վթար Իգուալադայում գտնվող SIMAR քիմիական ընկերությունում: Երկու աշխատակից բժշկական օգնություն  է ստացել:

Նույն շարքից