Հասարակություն Միջազգային 

Զախարչենկո. Մինսկյան համաձայնագրերի խախտման դեպքում նոր հուշագիր չի լինելու

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, մինսկյան համաձայնագրերի խախտման դեպքում խաղաղության նոր հուշագիր չի լինելու:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, նշելով, որ բանակցությունների ձախողման ու պայմանագրի կետերի չկատարման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Պյոտր Պորոշենկոյի վրա, ընդգծելով, որ պայմանագրի բոլոր կետերն անխտիր պետք է կատարվեն:

 

Միաժամանակ, Լուգանսյկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին նշել է, որ իրենք ի սկզբանե ունեցել են այլ դիրքորոշում, սակայն, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի միջնորդության պայմաններում որոշել են հնարավորություն տալ Պորոշենկոյին փոխելու գոյություն ունեցող դիրքորոշումը:

 

Վերջում նա շեշտել է, որ մինսկյան համաձայնությունը առաջխաղացում էր, ինչը վերջնական արդյունքում հանգեցնելու է Դոնբասի հաղթանակին:

Ավելի վաղ մինսկում շուրջ 16 ժամ տեւած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն:

 

 

 

 

 

Նույն շարքից