Հասարակություն 

ԼՂՀ ուսանողները տրանսպորտից օռտվելու են զեղչերով

 

Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի ուսանողներին` ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով արտոնյալ երթևեկության համար: Որոշումն այսօր հաստատվել է ԼՂՀ կառավարության կայացած նիստում, որի համաձայն, ուսանողներին տրամադրվելու են կտրոններ` մասնակի սուբսիդավորմամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնելու մարտի 1-ից և գործելու է մինչև տարեվերջ: Այնուհետև ծրագրի արդյունավետությունը գնահատվելուց հետո որոշում է կայացվելու այն երկարաձգելու, դադարեցնելու կամ դրան անժամկետ բնույթ հաղորդելու մասին: 

 

 

Նույն շարքից