Գլխավոր Հասարակություն 

Սամվել Ալեքսանյանի աշխտակիցը պնդում է, որ պատգամավորը պատանդ է վերցրել իրեն. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին:Armtimes.com-ի հետ զրույցում Արմեն Իսրայելյանը պատմում է, որ 2015 թվականին խնդիրներ է ունեցել պատգամավորի հետ այն բանի համար, որ տեղյակ է եղել, որ Սամվել Ալեքսանյանի քեռու տղայի՝ Սամվել Ղազարյանի, խաղատներ այցելելու հակումի մասին, պատգամավորին տեղյակ չի պահել: Սամվել Ալեքսանյանը տեղեկանալով, որ Արմեն Իսրայելյանն ու այլ աշխատակիցներ իրենից թաքցրել են այդ փաստը, որոշել է տուգանել նրանց՝ յուրաքանչյուրից պահանջելով 60 հազար ԱՄՆ դոլար:

«Մեզանից ազատվելու համար, որ մնացածի աչքը վախենա, դիմեց նման քայլի: Ասեց՝ ինչ ունեք չունեք պետք է վերցնեմ ձեզանից ու վերցրեց: Ես ունեցել եմ ավտոլվացման կետ, վարսավիրանոց, հացի փուռ, ավտոտնակ և բնակարան, որը ստեղծել եմ ես իր մոտ աշխատելով, բանկերից փող վերցնելով: Ալեքսանյանն ասեց, որ դրանք պետք է տամ իրեն»,- պատմեց Արմեն Իսրայելյանը՝ նշելով, որ դրանից հետո իրեն մի քանի օր պահել են Ալեքսանյանի ընկերություներից մեկում: Ղազարյանը խնդրել է, որ թողեն գնա տուն և սեփականության վկայականները բերի և անվանափոխություն կատարի, սակայն ազատվելով հսկողությունից, մեկնել է Վրաստան, որտեղից էլ խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ՝ ասելով, որ կվերադառնա Հայաստան, սակայն Սամվել Ալեքսանյանը զգուշացրել է, որ սահմանը չանցնի, քանի որ իրեն իրավապահները կբռնեն: Հաջորդ օրը վրացի իրավապահները Իսրայելյանին բերման են ենթարկում ոստիկանություն, որից հետո բերում հայ-վրացական սահման՝ հանձնելով հայ սահմանապահներին:

«Իրենք 15-20 րոպե պահելուց հետո անցկացնում են հայկական սահմանը և տալիս են ինձ ոստիկանության աշխատակիցներին: Իրենք ինձ դնում են իրենց մեքենայի մեջ, զանգահարում են ինչ-որ տեղ, որ ինձ թողեն: Իմ հետևից էլ Սամվել Ալեքսանյանն արդեն մարդ է ուղարկել, որ ինձ հետ բերեն: Իր ամենավստահելի հուդային, անունը հետո կասեմ: Զանգում են վերևներից, իրենց ասում են, որ տվեք այդ մարդկանց, ովքեր եկել են, թող տանեն: Ինձ տալիս են այդ մարդկանց, որոնց հետ գալիս եմ քաղաք»,- մանրամասնեց Արմեն Իսրայելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից