Հասարակություն 

Այս տարի միայն ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 հազար 692 մարդ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքներով, ինքնաթիռով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 34 հազար 692 ուղևոր:

Այս մասին թերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունից, որոնցում ներկայացված են Հայաստանի երկու օդանավակայաններից՝ «Զվարթնոցից» և «Շիրակից» ուղևորների մեկնման և ժամանման տվյալները: Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը:

Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, սակայն մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, և անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ ավելի մեծ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից