Հայաստան Հասարակություն 

ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է նեքաղաքական կյանքին առնչվող իր գնահատականները

analitik.am

 

ՀՀԿ Գործադիր խորհրդի նիստում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնրել է նեքաղաքական կյանքին առնչվող իր գնահատականներն ու մոտեցումները: Այս մասին խորհրդի նիստից հետո հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նշելով, որ բոլոր կուսակիցները համակարծիք են եղել նրա գնահատականներին:

 

«Մի քանի րոպե անց մենք կշարունակենք խորհրդի նիստը: Օրակարգում մեկ հարց է` կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի գնահատականի քննարկումը` ներքաղաքական ընթացիկ կյանքին վերաբերվող: Նշեմ, որ կուսակցության նախագահը հանդես է գալու ծրագրային ելույթով»,- ասաց Շարմազանովը` նշելով, որ խոսքը Սահմանադրական բարեփոխումներին չէր վերաբերվում, այլ ներքաղաքական կյանքի զարգացումներին:

 

Նույն շարքից