Քաղաքական 

Քննարկվում են Վիգեն Սարգսյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու և Նալբանդյանին Ֆրանսիայի ուղարկելու հարցերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում սպասվող փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը որևէ մեկին ոչինչ չի հայտնում, նա միանձնյա որոշումներ է կայացնում: «Բոլորին կասկածում է և ստուգում, առաջիկա պլանների մասին էլ՝ ով կմնա, ով կգնա, ոչինչ չգիտեն, անգամ ամենամոտ կանգնած մարդիկ»,-պատմում է մեր աղբյուրը: Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը։ Ասում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից