Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը կարող է պատերազմ սկսել Ասադի դեմ

ԱՄՆ պետքարտուղարության տասնյակ աշխատակիցներ կոնֆիդենցիալ փաստաթուղթ են ստորագրել՝ կոչ անելով Վաշինգտոնին ռազմական գործողություններ սկսել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Փաստաթուղը ստորագրողները դժգոհում են այն բանից, որ ամրիկյան կողմը հստակ աջակցություն չի ցուցաբերում սիրիական հակամարտության կողմերից որևէ մեկին և կորցնում է սունիների աջակցությունը ԻՊ-ի դեմ պայքարում: Իսկ այդ ընթացքում, նրանց պնդմամբ, Ասադի ուժերը շարունակում են ռմբակոծել և սովամահ անել սունիներին, ովքեր մեծամասնություն են Սիրիայում:

Պետքարտուղարության աշխատակիցները կոչ են անում անհապաղ ռազմական գործողություններ սկսել կառավարական ուժերի դեմ և ամրապնդել չափավոր ընդդիմության դիրքերը:

Նշենք, որ փաստաթղթի տակ ստորագրել է 51 աշխատակից: Սակայն նախաձեռնողները հրաժարվել են հրապարակել այն, քանի դեռ դրա հետ չեն ծանոթացել երկրի առաջին դեմքերը:

Նույն շարքից