Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեքչին հայտարարել է, որ Թուրքիան չի զղջում ռուսական ինքնաթիռը ոչնչացնելու համար, սակայն վշտացած է, այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:
«Մենք չեն զղջում, սակայն վշտացած է: Ռուսական կողմը ևս պետք է վշտացած լինի: Մենք ենթադրում ենք, որ կատարված փաստ տխրեցնում է նաև նրանց»,-ասել է թուրք նախարարը:
Զայբեքչիի խոսքերով, այդ պահին Ռուսաստանը սխալ է եղել, քանի որ ռուսական ինքնաթիռը թուրքական օդային տարածքում գտնվել է 13 կամ 14 րոպե և չի լքել այն նույնիսկ զգուշացումներից հետո:
Թուրք նախարարը նաև նշել է, որ ռուս-թուրքական ներկա հարաբերությունները ձեռնտու չեն կողմերից որևէ մեկին և ճիշտ կլինի, եթե դրանք կարգավորվեն: