Այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել: Նման անհեթեթ որոշում կայացվել է «Ժողովուրդ» օաթերթի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները հրապարակելու մասով: Հարկ ենք համարում նկատել, որ Քնար Մանուկյանն այս գործով որևէ կարգավիճակ չունի: Քննչական կոմիտեից դեռևս պարզաբանում ստանալ չհաջողվեց: Ստորև ներկայացվող ծանուցագիրն ուղարկվել է լրագրողին, և ինչպես նկատում ենք, այնտեղ որևէ կարգավիճակ, որով նա հրավիրվել է, չի նշվում:
Մանրամասն՝ armlur.am