Հասարակություն Միջազգային 

Միջազգային շուկայում նվազել է ոսկու պահանջարկը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, 2014 թվականին ոսկու համաշխարհային պահանջարկը 2013 թվականի համեմատ ֆիզիկական արտահայտությամբ նվազել Է 4 տոկոսով  և կազմել 3 հազար 927,7 տոննա: Դրամական արտահայտությամբ սպառումը կրճատվել Է 14 տոկոսով՝ մինչև 159,754 մլրդ դոլար: Միջին գինը նվազել Է 10 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչև 1266,4 դոլար:

 

Պահանջարկի հիմնական բաղադրիչը, չնայած գնումների 10 տոկոս անկման, մնում են ոսկերչական զարդերը: 2014 թվականին դրանց սպառումը կազմել Է 2 հազար 152,9 տոննա:

 

Ոսկու համաշխարհային ներդրումային պահանջարկը կազմել Է 904,6 տոննա՝ 2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Ոսկե մետաղադրամների և ձուլակտորների գնումներն ընկել են 40 տոկոսով՝ մինչև 1 հազար 63,6 տոննա, բայց դրա հետ մեկտեղ բորսայական ներդրումային հիմնադրամներից (ETF) ոսկու արտահոսքը նվազել Է 5,5 անգամ՝ մինչև 159,1 տոննա:

 

Չինաստանը  երկրորդ տարին անընդմեջ Հնդկաստանից առաջ Է անցնում ոսկու սպառողական պահանջարկի ծավալներներով (867,5 տոննա՝ 842,7 տոննայի դիմաց), թեև չորրորդ եռամսյակում Հնդկաստանը այդ ցուցանիշով կրկին հայտնվել Է առաջին տեղում (223,2 տոննա), առաջ անցնելով Չինաստանից (196,9 տոննա):

 

Ռուսաստանում ոսկերչական զարդերի պահանջարկը, 2014 թվականի արդյունքներով, նվազել Է 4 տոկոսով՝ մինչեւ 70,6 տոննա: Չորրորդ եռամսյակում այն կտրուկ ընկել Է 13 տոկոսով (մինչև 18,5 տոննա):

 

Կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումներն ավելացել են 17 տոկոսով՝ մինչև 477,2 տոննա: Ինչպես նշում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, գնումների ծավալով առաջատարը դարձել Է ՌԴ Կենտրոնական բանկը՝ 173 տոննա (համաշխարհային պետական գնումների 36 տոկոսը): WDS-ի տվյալների համաձայն՝ 2014 թվականի վերջին Ռուսաստանի պահուստներում ոսկու պաշարների ծավալը կազմել Է 1 հազար 208,2 տոննա: Նաև ոսկու զգալի ծավալներ են գնել Ղազախստանի, Իրաքի  և Ադրբեջանիկենտրոնական բանկերը: Միակ պետությունը, որն իր պահուստներում զգալիորեն (44 տոկոսով) վազեցրել Է ոսկու պաշարները, Ուկրաինան Է: 2014 թվականի վերջին այնտեղ մնացել Էր 24 տոննա ոսկի:

 

 

Նույն շարքից