Մոսկվայում անհայտ անձինք գողացել են գործազուրկ տաջիկի թանկարժեք ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Խոսքը մասնավորապես վերաբերում է BMW մակնիշի ավտոմեքենային, որի գինը հասնում է 2,5 միլիոն ռուբլու: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան:
Որոնումները սկսելուց մի քանի ժամ անց մեքենան հայտնաբերվել է նույն վայրում, սակայն հանցագործներին դեռ չի հաջողվել հայտնաբերել: