Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին:
Հ.Գ. Հատուկ Թագուհի Թովմասյանի համար: Ձեր զրպարտիչ նյութի մեխն ու անգամ վերնագիրը այն մասին է, որ դա իրականացվում է կոնկրետ անձի հրահանգով: Իմ պարզաբանումը այն մասին է, որ դա իրականացվում է համապատասխան պետական մարմնի կողմից, որը անգամ ՀՀ ՊՆ-ի հետ որևէ կապ չունի: Այսքանից հետո թող ընթերցողները որոշեն թե ով է ապատեղեկատվությամբ զբաղվում:
Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ. Արծրուն Հովհաննիսյան