Հասարակություն Միջազգային 

Միացյալ նահանգները դրական են գնահատել մինսկյան համաձայնությունները

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ-ն ողջունում է Ուկրաինայի հարցով Մինսկում ձեռք բերված նոր պայմանավորվածությունները:

Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում:

«Միացյալ Նահանգները ողջունում է պայմանավորվածությունները, որոնք այսօր Մինսկում ձեռք է բերել ԵԱՀԿ-ի գլխավորած շփման խումբը եւ որին աջակցություն են հայտնել Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները,- ասված է փաստաթղթում:- Այս համաձայնությունը պոտենցիալ էական քայլ է հակամարտության խաղաղ կարգավորման եւ Ուկրաինայի ինքնիշխանությունը վերականգնելու ճանապարհին՝ անցյալ տարվա սեպտեմբերի Մինսկի պայմանավորվածություններին համապատասխան»: 

ԱՄՆ-ն նաեւ Ռուսաստանին կոչ է արել տարածաշրջանից դուրս բերել զորքերն ու զինտեխնիկան:

 

 

Նույն շարքից