Մեկնարկել է «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին ներկա է նաև ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը միանում է Օսկանյանի նորաստեղծ կուսակցությանը:
Այն հարցին, թե նոր կուսակցությունը պատրաստվո՞ւմ է արդյոք իշխանափոխության պահանջ ներկայացնել, Անդրեասյանն ասաց, որ չի ցանակնում կուսակցության անունից հայտարարություն անել:
Նշենք, որ կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը, փոխնախագահներ՝ Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, համակարգող՝ Անդրանիկ Թևանյանը, իսկ խոսնակ՝ Արեքնազ Մանուկյանը: