Գլխավոր Քաղաքականություն 

Գալուստ Սահակյանն այնքա՜ն շատ բան գիտի, բայց հրաժարվում է ասել

analitik.am

«Ես կարծում եմ, որ մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտեմ՝ ով ինչ ընտրակաշառք է բաժանել»,-այսօր՝ հունիսի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ հրաժարվելով անուններ տալ:

Ինչ վերաբերում է արջի ծառայություն մատուցողներին՝ Սահակյանն նախ  ասաց, որ իրենք անցնում են իրենց ձայների հույսով. «Իհարկե երբեմն-երբեմն նաև մեր միջից ել մարդիկ կարող են լինել, ովքեր կփորձեն ինչ-որ բան անել իրենց անունն ավելի բարձր դասելու համար: Բայց ընդհանուր առմամբ ես չեմ կարծում, թե ընտրակաշառքով որևէ թիմ անցնում է: Դրա համար էլ ասում եմ, եթե առաջիկայում փորձ արվի որոշակի տեխնոլոգիաներով ընտրություններ անցկացնել, մենք կողմնակից ենք լինելու»:

Իսկ թե ինչու է հրաժարվում ընտրակաշառք բաժանողների անունները տալ, Սահակյանը պատասանեց, որ ինքը այնքա՜ն շատ բան գիտի, սակայն չի ասում, որովհտեև եթե որևէ բան ասի, հետո էլ անհրաժեշտ կլինի ընկնել ու ապացուցել դա, իսկ նման խնդիրներ ապացուցելը շատ դժվար է:

Նույն շարքից