Չինական խոշորագույն ինտերնետ-ընկերության՝ Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման հայտարարել է, որ իր կյանքի ամենամեծ սխալը համարում է Alibaba-ի ստեղծումը. «Երբ ես այն ստեղծում էի, մտածում է, որ այն ոչ մեծ բիզնես է լինելու: Իսկ այսօր ես ամեն օր զբաղված եմ նախագահի նման»:
Նա նշել է, որ հաջորդ կյանքում եթե հնարավորություն ունենա, երբեք չի զբաղվի նմանատիպ բիզնեսով, այլ կզբաղվի իր գործերով և կվայելի կյանքը:
Ման նաև հայտնել է, որ չի պատրաստվում երկար մնա ընկերության նախագահ պաշտոնում, իսկ հեռանալուց հետո զբաղղվելու է շրջակա միջավայրի պաշտպանությամբ: