Գլխավոր Հասարակություն 

Գերմանական թերթի պնդմամբ՝ Էրդողանը հնարավոր է չունի բարձրագույն կրթություն. Թուրքիայում սկանդալ է հասունանում

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կենսագրության մեջ անհամապատասանություններ կան, որոնք վկայում են այն մասին, որ Էրդողանը հնարավոր է չունի բարձրագույն կրթություն, այս մասին գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթը:

Մասնավորապես Էրդողանի կենսագրության մեջ նշված է, որ նա 1981 թվականին ավարտել է Մարմարայի համալսարանը՝ տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ: Նման ուսումական հաստատություն իրականում կա, սակայն այն հիմնադրվել է միայն մեկ տարի անց նշված տարեթվից:

Թուրքիայի օրենքների համաձայն, երկրի նախագահը պարտավոր է բարձրագույն կրթություն ունենալ: Իսկ նախագահական ընտրություններից առաջ վերոնշյալ համալսարանի ներկայիս ռեկտորը, որպես ապացույց ցուցադրել էր Էրդողանի դիպլոմի պատճենը: Ընդ որում, Թուրքիայի համապատասան մարմինները չեն կարողանում բացատրել, թե ինչու Էրդողանը չի ներկայացրել իր դիպլոմը, այլ ներայացվել է ընդամենը դրա պատճենը: Բացի դրանից, համալսարանի անվանումը չի համընկնում այն անվանման հետ, որը նշվածէ Թուրքիայի նախագահի կենսագրությունում: Բուհի պրոֆեսրոների Խորհուրդը կարծում է, որ խոսքը կարող է վերաբերել փաստաթղթերի կեղծմանը:

Հարկ է նշել, որ Թուրքիայի նախկին դատախազ Էմեր Ֆարուկ Էմինաղաօղլուն դիմել է Թուրքիայի ԿԸՀ-ին և դատախազությանը՝ պահանջելով Էրդողանին զրկել նախագահությունից և արգելել մասնակցել ընտրություններին, եթե կասկածները հաստատվեն, սակայն պահանջը մերժվել է:

Գերմանական թերթը գրում է, թե պետք չէ զարմանալ, որ Մարմարայի համալսարանի ղեկավարությունը թույլ չի տվել գործով ուսումնասիրել ուսումնական հաստատության արխիվ, իսկ որոշ դասախոսները հրաժարվում են խոսել, քանի որ ավելի վաղ այլ թեմաներով խոսող դասախոսներին մեղադրել են ահաբեկչության մեջ և ազատազրկման դատապարտել:

Նույն շարքից