Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանցիների 30 տոկոսը տեղյակ չեն ղարաբաղյան հակամարտութհունից

analitik.am

Ռուսական «Լևադա-կենտրոնի» կողմից անցկացված հարցման արդյունքում հայտնի է դարձել, որ ռուսաստանցիների  66 տոկոսի կարծիքով, Ռուսաստանը պետք է չեզոքություն պահպանի ղարաբաղյան հակամարտության հարցում: Հարցվածների 11 տոկոսի կարծիքով Ռուսաստանը պետք է կանգնի Հայաստանի կողքը, 3 տոկոսի՝ Ադրբեջանի:

Ինչ վերաբերում է Արցախում ռուսական խաղաղապահներ տեղակայելուն, ապա դրան կողմ է արտահայտվել հարցվածների 46 տոկոսը, իսկ դեմ՝ 36:

Ռուսաստանցիների 44 տոկոսը կարծում են, որ Արցախը պետք է անկախ պետություն լինի, 11 տոկոսը կողմ են այն Հայատանի կազմում տեսնելուն, իսկ 6 տոկոսը՝ Ադրբեջանի:

Ընդ որում, Արցախում ծավալվող իրադարձություններին հետևում է ռուսաստանցիների 11 տոկոսը, 59 տոկոսն ինչ-որ բան են լսել, սակայն մանրամասներ չգիտեն, իսկ 30 տոկոսն առհասարակ որևէ բան չգիտի:

Նույն շարքից