Գլխավոր Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի հայաստանյան այցի մասին. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարևոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին: Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ: Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»` «նվիրված» ԱԺ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը:

Բացակայել են միայն դաշնակցական նախարարները: Հովիկ Աբրահամյանը խմել է նաև Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, ԱԺ-ի կենացը: Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը:

Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի. սկսած գործի շարունակություն, միասնականության դրսևորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով` հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից