Գլխավոր Հասարակություն 

Մանկապարտեզի տնօրենը կարծես թե որոշել է սաների ծնողների հաշվին իր ամառային հանգիստն անցկացնել էկզոտիկ որևէ երկրում. «ՉԻ»

analitik.am

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող թիվ 152 մանկապարտեզի տնօրինությունը սկսել է իր սաներից բավականին մեծ գումարներ պահանջել: Հավանաբար մանկապարտեզի տնօրենը՝ տիկին Զիտտա Նազարյանը, որոշել է մանկապարտեզի սաների ծնողների հաշվին իր ամառային հանգիստն անցկացնել էկզոտիկ որևէ երկրում։

«ՉԻ» տեղեկություններով՝ մանկապարտեզի տնօրենը՝ Նազարյանը, 10-հազարական դրամ է պահանջել երեխաների ծնողներից՝ բացատրելով, որ դրանից 6 հազար դրամով պետք է ավարտական հանդեսի շրջանակներում բեմադրված պարի հագուստ զնել, 4 հազարն էլ՝ վինետկայի գումար է։ Ընդ որում տնօրենը կոնկրետ մատնացույց է արել պարի հագուստի ձեռքբերման տեղը։

Սա էլ մի կողմ, երբ ծնողները ասել են, թե հնարավորություն ունեն անվճար մեկ օրով վերցնելու պարի հանդերձանք, ըստ այդմ պետք չէ լրացուցիչ ծախսեր անել, տնօրենը հրաժարվել է առաջարկից ու ավելի հեռուն գնացող հայտարարություններ է արել։ Մասնավորապես նա ասել է, թե ծնողների հաշվին ձեռքբերվող հանդերձանքը մնալու է մանկապարտեզին, որպեսզի հաջորդ սերունդներն էլ օգտագործեն դրանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից