Հայաստան Հասարակություն 

Ֆարմանյան. Քաղաքականության մեջ անգրագիտությունն անընդունելի է

analitik.am

 

 

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ուշացած չէին Սերժ Սարգսյանի «պատժամիջոցները՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, և արդյո՞ք ելույթը կոպիտ չէր, պատասխանեց. «Նախագահի ելույթը կոպիտ չէր, ինչ-որ առումով երկար սպասված էր, գնահատական էր այն երևույթներին, որ Հայաստանում գոյություն  ունեն»:

 

Մենք բոլորս ականատես ենք մի իրավիճակի, որ ՀՀ-ում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, անարդարություններ, բայց դրանց դեմ պայքարելու ճիշտ ճանապարհը բացարձակապես այն տիրապետող ու քարոզվող անգրագիտությունը չէ, և դրա վրա ձեռքերը տաքացնող քաղաքական հաշվարկները չեն: « Գագիկ Ծառուկյանը ինքնուրույն պետք է հետևություններ արած լիներ իր գործողությունների վերաբերյալ:  

 

Եթե Գագիկ Ծառուկյանը պատրաստ է քաղաքական պայքարի, ուրեմն մենք կտեսնենք նրան քաղաքական դաշտում և կհասկանանք` նա իսկապե՞ս քաղաքական գործիչ է, իսկապե՞ս կայուն տեսակետներ ունի: Անգրագիտությունը պետք է կայուն ձևով զիջի իր դիրքերը Հայաստանի քաղաքական կյանքում»:

 

Երկար ժամանակ մենք հանդուրժել ենք մի իրավիճակ, երբ արվում են վերամբարձ հայտարարություններ` անգամ դրանց իմաստը չհասկանալով:

 

Հարցին, արդյո՞ք դա ճնշում չէ Գագիկ Ծառուկյանի վրա, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը ուժեղ մարդ է, կդիմանա ճնշմանը»:

Նույն շարքից