Գլխավոր Տնտեսություն 

Կրկին կրճատումներ «Նաիրիտում». 400 աշխատողից կմնա 100-ը. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը չի ցանկանում «Նաիրիտի» խնդրով կտրուկ որոշում կայացնել՝ վերջնական փակել կամ մաս-մաս վաճառել։ Բանն այն է, որ ռուսական կողմը դեռ վերագործարկման խոստումներ է տալիս, սակայն ոչինչ չի անում։ Լավատեղյակները պնդում են, որ դա կարող է քաղաքական աստառ ունենալ՝ սպասում են տեսնեն, թե Հայաստանն ինչպես է իրեն պահելու Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, որտեղ ռուսական կողմը փորձում է հաջողություն գրանցել հայկական կողմի հաշվին։ Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից «Նաիրիտում» կրճատումներ կլինեն. 400 աշխատողից կմնա 100-ը, որպես պահպանության աշխատակիցներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից