«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Միհրան Մինասյանը ևս վերջերս մասնակցել է փաստաբանական դպրոցի որակավորման քննությանը, սակայն չի կարողացել այն հաղթահարել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինիս ևս մեկ հնարավորություն է տրված որակավորման քննությունը վերահանձնելու և փաստաբանի արտոնագիր ստանալու համար։ Այսինքն՝ դատաիրավական ոլորտի ոչ միայն նախկին այլ նաև գործող պաշտոնյաներն են ձգտում փաստաբանի վկայական ստանալ։ Այլ կերպ ասած՝ չեն սպասում մինչև գործազուրկ կդառնան, նոր իրենց «գլխի ճարը կտեսնեն», ի սկզբանե նախապատրաստվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում