Հասարակություն 

Որպես զբոսաշրջիկ Հայաստան ամենաշատը այցելել են ՌԴ քաղաքացիները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստան ժամանած օտարերկրացիներից «զբոսաշրջիկ» որակավորման ենթակա անձանց թիվը կազմել է 252 հազար 500 մարդ: Իբրև զբոսաշրջիկ պաշտոնական վիճակագրությունը դիտարկում է Հայաստան ժամանած բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր մեր երկիր չեն գալիս գումար վաստակելու նպատակով և մեկ տարուց ավել էլ չեն մնում: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտերկրից եկած զբոսաշրջիկների ընդունել է 58 հյուրանոց, որոնցում ընդհանուր հանգրվանել է 30 հազար 620 օտարերկրացի հյուր:

Ի դեպ, Հայաստան ամենաշատը այցելել են ՌԴ քաղաքացիները՝ մոտ 68 հազար հոգի, մեր երկիր այցելած Իրանի քաղաքացիների թիվը առաջին եռամսյակում կազմել է շուրջ 58 հազար 600 մարդ: ԱՄՆ քաղաքացիների թիվը զբոսաշրջիկների թվակազմում երրորդն է՝ մոտ 27 հազար հոգի: Հարկ է նշել, որ Եվրամիության անդամ երկրներից Հայաստան ժամանածների թիվն ընդհանուր կազմել է 37 հազար հոգի»:

Նույն շարքից