Հայաստան Հասարակություն 

Ժամանակն է պարզեցնել քաղաքական դաշտը. Արմեն Աշոտյան

analitik.am

«Երբ անցնում են ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով, երկու դեպքն էլ վատ է, իսկ վերջինը խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության տարրական ընկալման բացակայության մասին»:

ՀՀԿ խորհրդի նիստից հետո  նման արտահայտություն արեց ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ այսօր հերթական անգամ ասվեց այն, ինչ բոլորը գիտեին. «Ժամանակն է ՀՀ քաղաքական դաշտը պարզեցնել, բյուրեղացնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, թողնել մարդկանց, ովքեր վաղը կարող են երկիր ներկայացնել և լինել ոչ թե «դոդի գագո», այլ լինել «պարոն այսինչյան»»: Ա. Աշոտյանը նշեց, որ սա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը չէ միայն, այլ սա ՀՀԿ դիրքորոշումն է՝ այն ամենի հանդեպ, ինչ շաղախված է տգիտությամբ, փուչ մականուններով: Աշոտյանի խոսքով՝ ՀՀԿ-ում մականուն ունեցողները կուսակցություն չեն ղեկավարում, հրամցված տարբեր տեքստեր չեն կարդում, հետո հորանջում, քնում:

 

Դիտարկմանը, որ նման մարզպետ կա, Ա. Աշոտյանն ասաց՝ «շեղում ենք»: Թե ինչո՞ւ հիմա նման որոշում ընդունվեց, մի՞թե նախկինում չգիտեին ով՝ ով է, Ա. Աշոտյանը բացատրեց, թե չափից դուրս և երկար ժամանակ են հանդուրժողական եղել: «Ո՞վ չի իմացել, որ ԲՀԿ-ն ստեղծվել է նախկինում որպես նախագահական աշխատակազմի իշխանական պրոյեկտ, որի նպատակն էր տրոհել իշխանական ռեսուրսը և այժմ ապահովել երկրորդ նախագահի ներկայությունը ՀՀ քաղաքական ներկապնակում,- ասաց Աշոտյանն ու հայտարարեց, թե վիրավորական է նույնականացման նշան դնել Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև, քան իոր Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կերպար է,- Սա վիրավորանք է, եթե հավասարության նշան դրվի»: 

 

 

Նույն շարքից