«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեն և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը «Ժողովուրդ»-ի դեմ հետապնդումների գործընթաց են սկսել: Դրա շրջանակներում այդ կառույցների ներկայացուցիչները երեկ ապօրինի գործողություն էին կազմակերպել` փորձելով մեր օրաթերթի լրագրողին բերման ենթարկել: Բարեբախտաբար մեզ հաջողվեց ՄԻՊ գրասենյակի օգնությամբ թույլ չտալ, որ այն ավարտին հասցնեն:
Ու եթե լրագրողական լայն դաշտի աջակցությամբ մենք կարողացանք խնդիրը լուծել, կանխել լրագրողին ապօրինի ազատությունից զրկելու գործընթացը, ապա շարքային քաղաքացիների դեպքում խնդիրը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ: Ոստիկանները, ռազմական ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները ամենատարբեր կիսագրագետ քննիչների կողմից կայացրած կամայական որոշումները ձեռքներին մտնում են մարդկանց տները և գիշերանոցով բերման ենթարկում` առանց հստակ կարգավիճակի:
Այսինքն` առանձին պաշտոնյաներ պետական կառույցներին շարունակում են վերաբերվել որպես իրենց բոստանի և տարիներ շարունակ պաշտոնեական դիրքն օգտագործում են՝ անձնական խնդիրներ լուծելու, իրենց թալանին խանգարող անձանց չեզոքացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում