Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Գերմանիայի ԱԳՆ-ն քննադատել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զորավարժությունները

analitik.am

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը քննադատել է ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի սահմանների մոտ զորավարժություններ անցկացնելը և կոչ է արել ակտիվ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Հիմա պետ չէ զենք սուր ճոճելով ավելի սրել իրավիճակը»,-ասել է նա:

Շթայնմայերի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե տանկերն առաջ տանելով կապահովեն ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների անվտանգությունը, մոլորության մեջ են, իսկ ռազմական ուժով վախեցնելը ճակատագրական սխալ է, քանի որ անվտանգությունն ապահովելու հետ մեկտեղ պետք է միշտ պատրաստ լինել երկխոսության:

Նույն շարքից