Հասարակություն 

Պուտինը հնդիկ լրագրողներին հայտնել է, թե ում է նախանձում

Հնդիկ լրագրողների հետ զրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ նախընտրում է կողքից դիտել յոգայով զբաղվողներին և նախանձում է նրանց, ովքեր հաջողությունների են հասնում այդ հարցում:

«Շատ եմ նախանձում: Դա վկայում է այն մասին, որ այդ մարդիկ բնավորություն ունեն, ինչը անհրաժեշտ է նման արդյունքի հասնելու համար: Երբեմն նայում ես ու չես հավատում սեփական աչքերին»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, պատասխանելով այն հարցին, թե ինչու չի զբաղվում յոգայով, Պուտինն ասել է, թե դրա համար ֆիզիկական և հոգևոր զարգացում է պահանջվում, իսկ ինքը սկսել է հոգևորից:

Նա նաև Հնդկաստանի վարչապետինխոստացել էր զբաղվել յոգայով:

Նույն շարքից