Հասարակություն 

Թուրքիայում ծեծի են ենթարկել բրիտանական Radiohead ռոք խմբի երկրպագուներին /տեսանյութ/

Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են բրիտնական Radiohead ռոք խմբի երկրպագուների վրա, այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17-ին երեկոյան  Velvet IndieGround խանութում, որտեղ երկրպագուները հավաքվեծ են եղել իրենց սիրելի խմբին ունկնդրելու համար: Այդ ժամանակ անհայտ անձինք ներխուժել են խանութ, ծեծի ենթարկել երկրպագուներին, ապա նրանց հանել դուրս և իրենց գործը շարունակել դրսում: Տեղի ունեցածը ֆիքսվել է տեսախցիկներով:

Պորտալը ենթադրում է, որ երկրպագուներին, որոնց մեջ կան արտասահմանցիներ,  ծեծել են, քանի որ նրանք գարեջուր են խմել և ռոք լսել մուսուլմանների համար սուրբ Ռամադանի ընթացքում:

Բարեբախտաբար որևէ մեկը լուրջ վնասվածք չի ստացել, սակայն սա կլինի հերթական հարվածը թուրքական զբոսաշրջությանը, որն առանց այդ էլ շատ վատ օրեր է ապրում:

https://www.youtube.com/watch?v=XJMv_XPmvfQ

Նույն շարքից