Գլխավոր Քաղաքականություն 

Միջնորդները պետք է հասկանան, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. Ալիև

analitik.am

Եկել է  ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կոնկրետ քայլեր անելու ժամանակը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Վրա է հասել ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման համար կոնկրետ քայլեր անելու ժամանակը»,-Ալիևի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ալիևը նշել է, թե միջորդները պետք է հասկանան, որ սա սառեցված հակամարտություն չէ, իսկ ապրիլյան դեպքերը «լավ դաս» էին հայկական կողմի համար:

Ինչպես երևում է, մեկի դիմաց որոշ տվյալներով 20 զինվոր կորցրած Ալիևը կատարվածը լավ դաս է համարում հայկական կողմի համար, բայց ոչ տանկեր, անօդաչուներ, ինքնաթիռ կորցրած Ադրբեջանի:

Նույն շարքից