Հասարակություն գլխավոր 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով անմեղ երեխաներ են զոհվել: Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից

Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:

Նույն շարքից