Քաղաքական գլխավոր 

Պուտինը Սարգսյանի և Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը

Ավելի վաղ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ նախագահը  նախ առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ապա կլինի եռակողմ հանդիպումը:

Ուշակովը նաև նշել է, որ Մոսկվան ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հետ համատեղ շաարունակում է իր միջնորդական առաքելությունը՝ հիմք ընդունելով այն հայտարարությունները, որոնք 2009 և 2013 թվականներին արել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժային լուծում չունի:

Նույն շարքից