Քաղաքական Միջազգային 

Պուտինը մեկնում է Չինաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հրավերով հունիսի 25-ին պաշտոնական այցով կմեկնի այդ երկիր: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը:

Նախնական տեղեկություններով, երկու երկրների ղեկավարները քննարկելու են հարցեր, որոնք վերաբերում են աշխարհոմ տիրող իրավիճակին, երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանին:

Նշվում է, որ խոսվելու է  այն կոնկրետ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ են ռուս-չինական հարաբերություններն ավելի զարգացնելու համար:

Նույն շարքից